‘ԱՄՆ-ի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 38-րդն է’

890

ԱՄՆ-ի ռազմավարական ուսումնասիրությունների  Heritage Foundation հեղինակավոր կենտրոնը, որն ուսումնասիրություններ է իրականացնում միջազգային քաղաքականության և տնտեսության ոլորտում, հրապարակել է տնտեսական ազատության 2013 թ. համաշխարհային ինդեքսների աղյուսակը:

Վարկանիշային աղյուսակի առաջատար երկրներն են Հոնգ-Կոնգը, Սինգապուրը և Ավստրալիան, որոնք գնահատվել են որպես ազատ մրցակցային տնտեսություն ունեցող երկրներ:

Հարավային Կովկասի երկրներից լավագույն արդյունքը գրանցել է Վրաստանը՝ գրավելով 21-րդ հորիզոնականը. 2,8 միավոր դրական շարժով այս երկիրը հայտնվել է առավելապես ազատ տնտեսությամբ երկրների շարքում:

Հարևան Ադրբեջանը 88-րդ հորիզոնականում է՝ առավելապես ոչ ազատ երկրների կողքին: Նախորդ տարվա համեմատ՝ Ադրբեջանի վարկանիշը 0,8 միավորի աճ է գրանցել:

Հայաստանը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը՝ հայտնվելով մասնակի ազատ տնտեսությամբ երկրների հատվածում: 

Նախորդ հոդվածը’50 հազ. դրամ ընտագրավ վճարել ցանկացող թեկնածուն նույնպես դուրս մնաց ընտրապայքարից’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլա Սարկոզին մեղադրվում է քննչական գաղտնիք բացահայտելու մեջ’