‘
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը երեքշաբթի Հյուսիսային Կորեայի իշխանություններին խորհուրդ է տվել սեփական ռազմական կարողություններով պարծենալուց առաջ կերակրել սեփական քաղաքացիներին:
Ավելի վաղ ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ագրեսիայի դեպքում կօգտագործի հրթիռներ, որոնք կարող են խոցել ոչ միայն Կորեական թերակղզու նշանակետերը, այլեւ կարող են հասնել մինչեւ Ճապոնիա, եւ ԱՄՆ: Վերլուծաբանների գնահատմամբ, այս հայտարարության պատճառը դարձել էր ԱՄՆ եւ Հարավայի Կորեայի միջեւ կնքված համաձայնագիրը, որը թույլ է տալիս Հվ-ին Կորեայի տարածքում մինչեւ 800 կիլոմետր հեռահարության հրթիռներ տեղակայել:
«Հրթիռների հնարավորություններով պարծենալուց առաջ նրանք (ԿԺԴՀ իշխանությունները) պետք է կերակրեն իրենց քաղաքացիներին: Դա պետք է առաջնահերթ խնդիր լինի: ԿԺԴՀ-ն պետք է հասկանա, որ ոչնչի չի հասնի սպառնալիքների եւ սադրանքների միջոցով: Նման հայտարարությունները միայն վնասում են միջազգային հանրության հետ երկխոսության հեռանկարին», — ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Նա հիշեցրել, է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1718 եւ 1874 բանաձեւերը արգելում են Հյուսիսային Կորեային հրթիռային ծրագրեր ստեղծել:
‘