‘ԱՄՆ ոստիկանությունը բանակցում է 6 տարեկան երեխային առևանգած հանցագործի հետ’

755

ԱՄՆ Ալաբամա նահանգում ոստիկանությունը բանակցութուններ է վարում զինված տղամարդու հետ, որը սպանելով դպրոցական ավտոբուսի վարորդին՝ 6 տարեկան երեխայի է պատանդ վերցրել ԱՄՆ Ալաբամա նահանգում, հայտնում է Associated Press-ը:

Տեղական իշխանությունների տվյալներով, կասկածյալը մի քանի անգամ կրակել է դպրոցական ավտոբուսի վարորդի վրա, որն հրաժարվել է ավտոբուսից թողնել երեխաներից մեկին: Կրակողն այնուհետև հեռանցել հանցանքի վայրից՝ իր հետ տանելով երեխաներից մեկին: Ինչպես տեղեկացնում են մի շարք  լրատվամիջոցներ, հանցագործը երեխային պահում է իր տան մերձակայքում գտնվող ստորգետնյա թաքստոցում:

Ըստ նախնական վարկածի, երեխային առևանգողը 65-ամյա Ջիմի Լի Դայկսն է, որը հունվարի 30-ին պետք է դատարան ներկայանար՝ այլ մարդկանց հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով:

Նախորդ հոդվածը‘Ո՞ւմ օգտին է քվեարկելու Աբովյանի քաղաքապետը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրիստայլի մրցաշարում եղբայրները ծանր վնասվածքներ են ստացել. Տեսանյութ ‘