‘ԱՄՆ-ում դպրոցականների վրա արձակված կրակահերթից զոհվածների թիվը հասել է 27-ի’

610

ԱՄՆ Քոննեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի նախնական դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվն աճել է՝ վերջին տվյալներով մինչեւ 27 մարդ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Հրաձգության պահին դպրոցում առնվազն 600 երեխա է եղել: Պաշտոնատար անձինք հայտնել են, որ հրաձգության կազմակերպիչը սպանվել է, եւ միջադեպը դրանով ավարտվել է: ԻՆչպես տեղեկացնում է BBC-ն, դեպքի վայրում ոստիկանությունը երկու ատրճանակ է հայտնաբերել, մեկը՝ Glock, մյուսը՝ Sig Sauer մակնիշի:

Նախորդ հոդվածը‘Կոտրել են Պարույր Սեւակի արձանի ոտքը’
Հաջորդ հոդվածը‘Ժոան Լապորտա. Գվարդիոլան հեռացավ «Բարսելոնայի» միտումնավոր անփութության պատճառով’