‘Կոտրել են Պարույր Սեւակի արձանի ոտքը’

1362

Մի քանի ժամ առաջ անհայտ անձինք կոտրել են Պարույր Սևակի արձանի ոտքը, տեղեկացնում է Panarmenian.net-ը: Արձանը տեղադրված է Երևանի Դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող նստարանին:

Գործակալությունը հիշեցնում է, որ Պարույր Սևակի, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի, Եղիշե Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի և Տիգրան Պետրոսյանի արձանները, որոնք Երևանում տեղադրվել էին այս տարի՝ Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ, մոտ օրերս պետք է տեղափոխվեն համապատասխան թանգարաններ:

Նախատեսվում էր տեղադրել 9-12 արձան, սակայն տեղադրվեցին այդ հինգը, որոնք ձմռանը պետք է տեղափոխվեն համապատասխան տուն-թանգարաններ: Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավի և մի քանի այլ նյութերի խառնուրդից:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի ԱԳ նախարարը հրաժարական է տալիս իր դեմ հարուցված գործի պատճառով ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում դպրոցականների վրա արձակված կրակահերթից զոհվածների թիվը հասել է 27-ի’