‘ԱՄՆ-ում թափ է հավաքում նոր ֆլեշմոբ՝ ի պաշտպանություն տրանսգենդերների իրավունքների’

1809

Դոնալդ Թրամփն ուզում է վերացնել «տրանսգենդեր» հասկացությունը պաշտոնական փաստաթղթերից և գենդերային սպեկտրում թողնել միայն արական և իգական սեռերին:

Դա ստիպել է սոցցանցերում հիշել ամերիկյան նախագահի նախկին հարձակումները և հասարակությանը համախմբել #WeWontBeErased («Մեզ չես ջնջի») հեշթեգի տակ:

Վերջին շրջանում հանրապետական վարչակազմի մի քանի որոշումներ նման են հարձակման տրանսգենդերների իրավունքների վրա. մեկուկես տարի առաջ նախագահը չեղյալ հայտարարեց տրանսգենդերների կողմից դպրոցներում զուգարանից օգտվելու ընտրության իրավունքը, իսկ մեկ տարի առաջ արգելեց նրանց ծառայել բանակում:

Առաջին դեպքում, Բարաք Օբամայի սահմանած կանոնների համաձայն՝ պետական դպրոցները պետք է աշակերտներին թույլ տային օգտվել այն սեռի զուգարանից, որի հետ իրենք իրենց նույնականացնում են: Սակայն Թրամփի օրոք ԱՄՆ արդարադատության և կրթության նախարարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, թե իրենք որոշել են չեղարկել նախկին կարգը:

Ինչ վերաբերում է բանակին, ապա Թրամփը վկայակոչեց «հսկայական բժշկական ծախսերը և խառնաշփոթը»:

Հիմա Թրամփի վարչակազմն ուզում է գենդերի բնորոշումը հանգեցնում է «ծնվելու պահին կենսաբանական սեռին»: Սեռի և գենդերի նկատմամբ նման վերաբերմունքը վրդովել է գիտնականներին. «Դա վիրավորանք է գիտության հանդեպ: Տարրական գիտության»,- ասել է նյարդակենսաբան Ռեյչել Լևինը Կալիֆոռնիայի քոլեջից:

Մասնագետները հիշեցնում են, որ 1500-2000 նորածինների մեջ լինում է մեկ նորածին «ոչ տիպիկ սեռական օրգաններով», և այդ թիվը հաշվի չի առնում ավելի մեծ տարիքում հորմոնային ֆոնի զարգացման առանձնահատկությունները:

Թրամփը, ի պատասխան մեկնաբանելու խնդրանքի, հայտարարել է, որ տրանսգենդերների հարցը դեռ մշակվում է, և խորհրդավորությամբ ավելացրել է. «Մենք պետք է պաշտպանենք բոլոր մարդկանց , ես ուզում եմ պաշտպանել մեր երկիրը»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Համակերպվեք, որ դուք ընդդիմություն եք». Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում’
Հաջորդ հոդվածը‘Առաջին փուլ. Փաշինյանը վարչապետ չընտրվեց. Արմենպրես’