‘
ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում (Օհայո նահանգ), 24-ամյա Քոննոր Բեթսը կրակ է բացել քաղաքի բարերից մեկի մոտ։ Հաղորդվում է ինը զոհի և տասնյակ վիրավորների մասին։
Նույն օրը ԱՄՆ-ում երկրորդ հարձակումն է եղել․ դրանից մի քանի ժամ առաջ 20 հոգի սպանվել է Թեքսասում՝ Էլ Պասոյում։ Այդ հարձակումը հետաքննվում է որպես «ներքին ահաբեկություն»։
Դեթրոյթում ոստիկանությունը Քոնոր Բեթսին վնասազերծել է շատ արագ՝ երբ նա կրակահերթ արձակելով՝ փորձել է ներխուժել այցելուներով լեփ-լեցուն բարը։
Հաղորդվում է նաև, որ Դեթրոյթում ինը զոհերից մեկը հրձիգի 22-ամյա քույրն է՝ Մեգան Բեթսը։
Փոխանցում է BBC-ն։
‘