‘Իրանը ևս մի լցանավ է կալանել’

1362

Իրանը Պարսից ծոցում կալանել է մի նավթային լցանավ, որը, ինչպես նշվում է՝ մաքսանենգ վառելանյութ էր փոխադրում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ լցանավը պատկանում է Իրաքին։

Բեռն առգրավվել է, իսկ յոթ հոգանոց անձնակազմը ձերբակալված է։

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Ֆարսի կղզու մոտ՝ Բուշար նավահանգստի մոտակայքում, որտեղ էլ տարվել է նավը։

Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան Ջիբրալթարում իրանական տանկեր էր կալանել, Իրանը պատասխան քայլեր է ձեռնարկում, ինչը լուրջ լարվածություն է առաջացրել տարածաշրջանում։

ԱՄՆ-ը կոչ է արել նավավարության անվտանգությունն այստեղ ապահովելու համար ստեղծել զինված դաշինք, սակայն այդ առաջարկին չեն արձագանքել ԵՄ երկրները։

Երկու շաբաթ առաջ Իրանը Օրմուզի նեղուցում կալանել էր բրիտանական դրոշի տակ լողացող լցանավը՝ նրան մեղադրելով ձկնորսական նավին բախվելու համար։ Կալանվել էր նաև Պանամայի դրոշի ներքո լողացող նավը, որը նույնպես մեղադրվել էր մաքսանենգ ապրանք փոխադրելու համար։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը‘Ցույց՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մեկ օրում երկու հարձակում է կատարվել’