‘ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել Իրանին հրթիռային զենքի բաղադրիչներ վաճառելու փորձ կատարած գործարարը’

577

ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի դատարանում ընթերցվել է Մեծ Բրիտանիայից արտահանձնված գործարար միլիոնատեր Քրիստոֆեր Թեփինի գործով դատավճիռը: Թեփինը մեղավոր է ճանաչվել Իրանին վաճառելու նպատակով զենիթահթիռային համակարգի բաղադրիչների ձեռքբերման փորձ կատարելու մեջ՝ դատապարտվելով 33 ամսվա ազատազրկման և 11,3 հազար դոլար տուգանքի, հայտնում է ВВС-ն:

Մեղադրող կողմի տվյալներով՝ 66-ամյա Թեփինը 2005-07 թթ. պատրաստվել է ձեռք բերել և Իրանին վաճառել մի քանի արծաթացինկային մարտկոց, որոնք օգտագործվում են ամերիկյան  ЗРК Hawk տեսակի հրթիռների պատրաստման ժամանակ:

Միլիոնատերը, որն սկզբում ժխտում էր իր մեղավորությունը, դատական գործի ընթացքում քննչական մարմինների հետ համաձայնության է եկել պատիժը մեղմացնելու շուրջ և ինքնախոստովանությամբ է հադես եկել: Հակառակ դեպքում գործարարին սպառնում էր 35 տարվա ազատազրկում:

Նախորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյանը հերքում է, թե Հայաստանում մարդու օրգանների վաճառքի մաֆիա է գործում’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարան. Ողջ գիշերվա ընթացքում փողոցներն ու մայթերը մշակվել են աղով և ավազով’