‘Ամուսնուն և սիրեկանին դաժանաբար սպանած կինը ցմահ ազատազրկման է դատապարտվել’

1052

Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել սրճարանի սեփականատեր Էստիբալիզ Կառանսան, հայտնում է BBC News-ը:

34-ամյա Կառանսան դատարանին ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե ինչպես է սպանել ամուսնուն և սիրեկանին, ապա մասնատել և սառնարանում թաքցրել նրանց դիակերը, որոնք հետագայում հայտնաբերվել են նրան պատկանող սրճարանի նկուղում՝ գետնի տակ թաղված:

Բժշկական փորձաքննությունը կնոջ մոտ լուրջ հոգեկան շեղումներ է ի հայտ բերել, այդ իսկ պատճառով  Կառանսան իր պատիժը անժամկետ կկրի հոգեբուժարանում:

Նախորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովի և Վրաստանի նախագահները կայցելեն Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես է ԵՊՀ-ն կեղծում պատմությունը ‘