‘Այսօր՝ հունվարի 17-ին սպասվող իրադարձությունները’

954

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունվարի 16-ին կայանալիք ամենաուշագրավ մի քանի իրադարձություններ:
  • Տեղի կունենա ԱԺ Էթիկայի հանձնաժողովի 2013թ. առաջին նիստը: Ըստ հանձնաժողովի կայքէջի, օրակարգում հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննարկման ընթացքի վերաբերյալ հարցն է: Ներկայումս հանձնաժողովի վարույթում են երեք դիմումներ, այդ թվում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարցը:
  • Ժամը 12:00-14:00-ը տեղի կունենա սիրված դերասան և ասմունքող Վլադիմիր Աբաջյանի վերջին հրաժեշտը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը՝  ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում. այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: 
  • Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և էկոնոմիկայի նախարարների հետ: 
  • Երևանի Մարիոտ հյուրանոցում (Տրդատ 2րդ սրահ) տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ասուլիսը։ Հիշեցնենք, որ պատվիրակությունը հունվարի 16-17-ը նախընտրական այցով Երևանում է: Պատվիրակության օրակարգում հանդիպումներ են Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարարի, ինչպես նաև փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված հիմնական թեկնածուների ու խորհրդականական խմբակցությունների ղեկավարների հետ:
  • Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը կավարտի իր լիազորությունները: Հունվարի 17-ին Եվրախորհրդարանը նոր նախագահ կընտրի: Արդեն հայտնի են երեք թեկնածուների անունները՝ Նիրժ Դևա (Մեծ Բրիտանիա), Մարտին Շուլցը (Գերմանիա), Դիանա Վալլիսը (Մեծ Բրիտանիա): Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնը Եժի Բուզեկը զբաղեցնում էր 2.5 տարիների ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. Անհրաժեշտ է բացել հայ-թուրքական սահմանը’
Հաջորդ հոդվածը‘Գազի գինը շատ ավելի թանկ է լինելու, քան հիմա պաշտոնապես հայտարարվում է. Մամուլ’