‘Գազի գինը շատ ավելի թանկ է լինելու, քան հիմա պաշտոնապես հայտարարվում է. Մամուլ’

839

ՀՀ էներգետիկայի և բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներից ծլկելու իր վարպետությունը արդեն հասցրել է արվեստի մակարդակի: «ՀԺ»-ն գրում է, որ երեկ կառավարության նիստից հետո նա կրկին կարողացավ շենքից աննկատ հեռանալ:

Ի տարբերություն անցած շաբաթվա, այս անգամ նախարարի ծլկման գործընթացը շատ ավելի լավ էր կազմակերպված: Լրագրողների ուշադրությունը սևեռված էր նախարարի ծառայողական մեքենայի վրա, որը ժամանակ առ ժամանակ գործի էր գցում շարժիչը, մեքենան ետ ու առաջ անում…: Հանկարծ այն դանդաղ պոկվեց տեղից և ուղղվեց դեպի նախարարություն: Մի քանի րոպե անց, նախարարություն հասած լրագրողները պարզեցին, որ նախարարն արդեն իր աշխատավայրում է:

Այսօր արդեն կարելի է հաստատապես պնդել, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գինը, որը պարզելու համար լրագրողները արդեն տևական ժամանակ փորձում են «որսալ» նախարարին, շատ ավելի թանկ է լինելու, քան հիմա պաշտոնապես հայտարարվում է:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունվարի 17-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Մուրացկանությունը հանցագործություն չէ. Մամուլ’