‘Այսօր Առնո Բաբաջանյանը կդառնար 92 տարեկան’

809

Հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում` 1921 թվականի հունվարի 22-ին: 

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերում` դասական, պոպ, ջազ:

Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952): Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին: Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները` «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն: 

Նա վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին Մոսկվայում:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Դեպի ապահով Հայաստան՝ ԱՄՆ-ի օգնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Բանակի օրվա կապակցությամբ զորամաս այցելելու հնարավորություն կունենան միայն անապահով ընտանիքները’