‘Բանակի օրվա կապակցությամբ զորամաս այցելելու հնարավորություն կունենան միայն անապահով ընտանիքները’

1057

ԼՂՀ-ում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների համար բանակի օրվա կապակցությամբ քաղաքապետարանի կողմից կազմակերպվելիք այցելությունը զորամասեր՝ վերաբերում է բացառապես սոցիալապես անապահով ընտանիքներին: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն ծնողներին, ովքեր ընդգրկված են սոցիալական անապահովության խմբերում, այցելության մանրամասների մասին տեղյակ կպահեն  իրենց վարչական շրջանի սոցիալական ծառայության աշխատակիցները:

Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշված չէր այն  հանգամանքը, որ զորամաս այցելու հնարավորությունը կընձեռվի միայն անապահով ընտանիքներին:

Նախորդ հոդվածը‘Այսօր Առնո Բաբաջանյանը կդառնար 92 տարեկան’
Հաջորդ հոդվածը‘Գիտնականը վերադարձրել է Սերժ Սարգսյանի մրցանակը’