‘Այսօր Հայոց բանակի տոնն է’

1389

Հայաստանի Հանրապետության  ազգային բանակն այսօր դառնում է 21 տարեկան:

1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

 Հայոց բանակի տարեդարձի առթիվ Հայաստանում մի քան օր է անցկացվում են տոնական միջոցառումներ։ Այսօր ժամը 10.30-ին ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմն ու ազատամարտիկները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգելու հայոց բանակի համար զոհված մարտիկների հիշատակը։

Ազգային բանակի տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները կավարտվեն այսօր երեկոյան՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք տոնական համերգով:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’