‘Այսօր Հրանտ Դինքի մահվան 6–րդ տարելիցն է’

842

Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցը։

Հրանտ Դինքը նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ ամսաթերթի\’ «Ակոսի» գլխավոր խմբագիրը։

Նա սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված հրազենային երեք կրակոցներից: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Մինչ սպանությունը նա իր հրապարակումներում հայտնում էր, որ իր հասցեին սպառնալիքները հաճախակի են դարձել: Բացի այդ, նա բողոքում էր, թե ոստիկանությունը հրաժարվել է պաշտպանել իրեն հնարավոր մահափորձից:

Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ խաղաշրջանը մեկնարկեց ֆանտաստիկ հանդիպումով’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’