‘Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է (ֆոտոշարք)’

1385

Այսօր մեծանուն բանաստեղծ, դերասան, երգիչ Վլադիմիր Վիսոցկին կդառնար 75 տարեկան: Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է: Վ. Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ` Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք:

Նա մեծ հետք է թողել ռուսական մշակույթում: Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում:

1970-ին համերգներ է տվել Հայաստանում: Վ. Վիսոցկին խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Շեքսպիրի «Համլետի» դերում: 1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան: Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի:

Մահացել է 1980 թ. հուլիսի 25-ին: 

Նախորդ հոդվածը‘Այսօր երեկոյան՝ Սուրբ Սարգսի տոնի նախօրեին, երիտասարդները պետք է աղի բլիթ ուտեն’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն հարուցել է վարչական վարույթ էպոսագետի նկատմամբ’