‘Անահիտ Բախշյան. «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնենք Րաֆֆին ‘

959

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը Facebbok սոցիալական ցանցի իր էջու գրում է. «Սիրելի հայրենակիցներ, բոլոր նրանք, ովքեր պահանջում են «հիմա», համբերություն պետք է ունենանք սպասել մինչև վաղը ժամը 5-ը և Ազատության հրապարակում լսենք Րաֆֆուն, ով ահավոր մեծ պատասխանատվություն է ստանձնել՝ մեր երկիրը իրավական ու օրինական ուղու վրա դնելու համար: Խնդրում եմ` մեր համբերատար լռությամբ, «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնենք իրեն, որ, խորհրդակցելով իր կողքը կանգնած ազնիվ քաղաքական գործիչների հետ, վաղը հայտարարի այն միակ օրինական որոշման մասին, որը կբխի մեր ժողովրդի սրտից, կբավարարի մեծամասնությանը, կբացառի որևէ բախում և ոչ մեկին փորձության չի տանի: Ես հավատում եմ Րաֆֆուն ու իր վճռականությանը»:

Նախորդ հոդվածը‘Թանաքի վերաբերյալ ՄԻՊ-ի դիտողություններն ու առաջարկությունները ԿԸՀ-ին’
Հաջորդ հոդվածը‘Չեմ գնացել Հրապարակ` Րաֆֆիի կազմակերպած թամաշային մասնակցելու, և չեմ զղջում դրա համար’