‘
Անգլիայում կրկեսի տերը մեղավոր է ճանաչվել կրկեսային փղի հետ վատ վարվելու մեջ եւ 3 տարվա պայմանական պատիժ է ստացել դրա համար: 69-ամյա Բոբի Ռոբերթսը մեղավոր է ճանաչվել փղի հետ վատ վարվեցողության երեք դրվագներով: Նրան նաեւ մեղադրել են այն բանի համար, որ աչք է փակել կրկեսի ձիապանի գործողությունների վրա, որը բազմիցս ծեծել է կենդանուն: Հանցանքի հիմնական ապացույցներ են դարձել թաքնված տեսախցիկով կատարված նկարահանումները, որտեղ երեւում է, թե ինչպես է ձիապանը եղանով ծակում փղին:
Եթե Ռոբերթսը երեք տարվա ընթացքում այլ հանցանքներ չգործի, նրա դատվածությունը չեղյալ կհամարվի: Հակառակ դեպքում նրան նոր դատավճիռ է սպասվում նույն այս գործով:
‘