‘Անգլիայում քվեարկել են կին եպիսկոպոսների դեմ ‘

643

Անգլիկան եկեղեցու գլխավոր սինոդը նախօրեին դեմ է քվեարկել կին եպիսկոպոսներին ձեռնադրման նապագծին, հայտնում է Reuters-ը:

Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր, որպեսզի կողմքվեարկեին Անգլիայի եկեղեցու բարձրագույն մարմնի անդամների երկու երրորդը: Սակայն օրինագծի ընդունման օգտին քվեարկել են սինոդի երեք պալատներից միայն երկուսը: Կանանց եպիսկոպոսության օգտին քվեարկել են եպիսլոպոսների եւ հոգեւորականների պալատները, մինչդեռ աշխարհիկ ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը դեմ է արտահայտվել օրինագծին:

Օրենքը վերջնականապես կարող է ընդունվել միայն բրիտանական խորհրդարանում անցնելուց հետո, սակայն Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենտամուի կարծիքով, վերջին քվեարկության ժամանակ աշխարհիկ պատվիրակների արտահայտած բացասական դիրքորոշումը նշանակում է, որ օրինագծի հետագա հաջողությունը խիստ կասկածի տակ է:  

 

 

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» դուրս եկավ հաջորդ փուլ, «Յուվենտուսը» ջախջախեց «Չելսիին» եւ ՉԼ մյուս հանդիպումների մասին’
Հաջորդ հոդվածը‘Անձնագրային և վիզաների վարչության պատասխանը Ստյոպա Սաֆարյանին’