‘
Եթե դուք դժգոհ եք ձեր ղեկավարից, ապա շատ հնարավոր է, որ նա հոգեկան շեղումներ ունեցող պսիխոպատ է, որը հաճույք է ստանում շրջապատի մարդկանց նյարդերին ազդելուց: Այսպիսի եզրակացության է հանգել անգլիացի հոգեբան Քևին Դաթոնը, գրում է Business Insider պարբերականը:
Առաջնորդվելով անհավասարակշռված հոգեկան աշխարհ ունեցող մարդկանց համար իդեալական միջավայրի սկզբունքներով՝ Դաթոնը կազմել է «ամենապսիխոպատական» մասնագիտությունների վարկանշային աղյուսակ՝ «նվազման կարգով»:
- Ընկերության նախագահ
- Իրավաբան
- Հեռուստա- և ռադիոլրագրող
- Վաճառող
- Վիրաբույժ
- Լրագրող
- Ոստիկան
- Հոգևորական
- Խոհարար
- Զինվորական
Իր «Պսիխոպատների փիլիսոփայությունը» աշխատությունում գիտնականը փորձում է դասեր քաղել նման շեղումներ ունեցող մարդկանց վարքագծից:
‘