‘Անդերս Բրեյվիքը բողոքում է բանտում անտանելի պայմաններից’

637

Անդերս Բրեյվիքը, որը զանգվածային սպանության համար 21 տարվա ազատազրկման է դատապարտվել, բողոքել է բանտում անտանելի պայմաններից:

Նորվեգիայի արդարադատության նախարարի և բանտապետի դեմ ուղղված բողոքը մոտ ժամանակներս կքննի Նորվեգիայի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Բրեյվիքի փաստաբանի խոսքերով՝ իր պաշտպանյալին փորձում են ինքնասպանության դրդել: 77 հոգու մահվան պատճառ դարձած հանցագործը, մասնավորապես, դժգոհ է, որ իրեն բոլորովին առանձնացրել են մյուս դատապարտյալներից, պարբերաբար խուզարկության են ենթարկում, սահմանափակում են մաքուր օդ շնչելու հնարավորությունը և արգելում են գաղափարային զրույցներ վարել:

Հիշեցնենք, որ 2011 թ. հուլիսի 22-ին Բրեյվիքը պայթյուն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, այնուհետև կրակահերթ բացել Ուտոյայի երիտասարդական ճամբարում: Դատական գործի ընթացքում Բրեյվիքը հայտարարել էր, որ իր գործողություններով փորձել է հանրության ուշադրությունը հրավիրել Եվրոպայի արագընթաց իսլամացման վրա:

77 մարդու մահվան պատճառ դարձած հանցագործը մեղսունակ է ճանաչվել և 21 տարվա ազատազրկման դատապարվել (Նորվեգիայի բարձրագույն պատիժը):

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայի երկնաքերերից մեկում պայթյունի հետևանքով 25 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն Ասկերանում խոսել է գյուղատնտեսության զարգացման մասին’