‘Անդրես Ինյեստա. Թիմում բոլորն էլ անհանգստացած են ներկա իրավիճակից’

569

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ մտադիր է կատալոնյան ակումբում հանդես գալ մինչեւ կարիերայի ավարտը:

«Ցանկանում են «Բարսելոնայում» հանդես գալ մինչեւ կարիերայի ավարտը: Միակ բանը, որ կարող է խանգարել դրան՝ իմ խաղամակարդակն է: Եթե ես չցուցադրեմ բարձր խաղամակարդակ կամ  ակումբն այդպես որոշի, այդ դեպքում  ես կհեռանամ թիմից:

Թիմում բոլորն էլ անհանգստացած են ներկա իրավիճակից: Եվ երբ մենք ասում ենք,  որ այժմ «Բարսելոնայի» մոտ բարդ ժամանակաշրջան է, դա փաստ է, ոչ թե հերթապահ արտահայտություն: Միակ բանը, որ կարող ենք անել, դա իրավիճակը վերլուծելն է, որից հետո կձգտենք փոխել այն»,- Ինյեստայի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Իրաքում երեք պայթյուն է որոտացել. կան բազմաթիվ զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. ԼՂՀ հարցի կարգավորումը լավ կանդրադառնա Հայաստանի ու տարածաշրջանի վրա’