‘
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը միայն մեկ նախընտրական շտաբ ունի՝ Բաղրամյան փողոցում, որը հիմնականում զբաղվում է կազմակերպչական հարցերով: Այս մասին iLur.am-ին հայտնեց Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ միայն մեկ շտաբ ունենալը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք քարոզարշավին չեն մասնակցում:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունները նախատեսված են երկուշաբթի՝ փետրվարի 18-ին: Այսօր նախընտրական քարոզչության վերջին օրն է, իսկ վաղը լռության օր է հայտարարված:
‘