‘Անժամկետ նստացույց՝ քաղաքապետարանի դիմաց’

795

«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքապետարան փոխանցեց ավելի վաղ տարածված պահանջագիրը: Ոստիկանության ջոկատները, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, պատնեշել են քաղաքապետարանի մուտքը: Ցուցարարները հայտարարում են, որ ոստիկանությունն իր ոչ համարժեք գործողությւոններով բախում է հրահրում: Միեւնույն ժամանակ, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով հայտարարեց, թե «ցուցարարների շարքերում սադրիչներ կան»: Ակտիվիստները նրա խոսքերն ընդունեցին սուլոցներով:

Ցուցարարները պահանջում են նաեւ, «այսպես կոչված» քաղաքապետին՝ հաշվի նստել «թեկուզեւ ոչ լեգիտիմ ավագանու» հետ: Մեկ տասնյակից ավելի ակտիվիստներ անժամկետ նստացույց են հայտարարել՝ մինչեւ կկատարվեն առաջ քաշված պահանջները: 

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել ուղեվարձի սակագինը 150 դրամ սահմանած պաշտոնյաներին, որոնց հիմնավորումները եւ ձեւակերպումները կասկածելի են: Մասնավորապես, ցուցարարները պահանջում են պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին, որոնք վերջին օրերին անհարգալից վերաբերմունք են դրսեւորել ակտիվիտների եւ լրագրողների նկատմամբ:

Ցուցարարները պահանջում են որպես փոխահուցում՝ վերջին հինգ օրերին 150 դրամով երթեւեկած քաղաքացիներին, առաջիկա օրերի ուղեվարձը սահմանել 50 դրամ: 

Նախորդ հոդվածը‘Պայքարը շարունակվում է (ուղիղ եթեր քաղաքապետարանի մոտից)’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը այցելել է Չինաստան’