‘Անկարայի կողմից քաղաքացիական ինքնաթիռի առգրավման պատճառով սրվել են հարաբերությունները Դամասկոսի եւ Մոսկվայի հետ ‘

669

Նախօրեին Թուրքիայի օդային տարածքից բերման ենթարկված Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող ինքնաթիռում հայտնաբերվել են ռուսաստանյան արտադրության ռադիոտեղորոշման սարքավորուներ, որոնց հասցեատերը Սիրիայի պաշտպանության նախարարությունն էր, РИА-Нововсти-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել որ տեղի ունեցածը քաղաքավիական ավիացիայի մասին միջազգային իրավունքի նորմերի խախտում է, այդ պատճառով էլ թուրքական իշխանությունները ստիպել են ինքնաթիռի անձնակազմին՝ վայրէջք կատարել Անկարայում:

Ըստ BBC-ի, արգելված բեռն առգրավելուց հետո թուրքական իշխանությունները մի քանի ժամվա ընդմիջումից հետո թույլատրել են շարունակել թռիչքը:

Միջադեպի կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն՝ պարզաբանումներ տալու:

Միաժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարարությունն անհանգստություն է հայտնել, որ միջադեպի պատճառով չվերթի քաղաքացիական ուղեւորների, այդ թվում՝ 17 ռուսաստանցիների առողջությանը վնաս է հասցվել: Հարկադրական դադարի ընթացքում նրանց չեն կերակրել, եւ չեն թույլատրել տեսակցել Անկարայում հավատարմագրված ռուս դիվանագետների հետ:   

Ինքնաթիռի հետ կապված միջադեպը նոր լարվածություն է առաջացրել Թուրքիայի եւ սիրիայի հարաբերությունների մեջ: Սիրիայի տրանսպորտի նախարար Մուհամմեդ Սաիդը թուրքերին մեղադրել է «օդահենության» մեջ՝ նշելով, որ Անկարան խախտում է քաղավիացիայի ոլորտում երկկողմ պայմանավորվածությունները: 

Նախորդ հոդվածը‘ «Մեծ Սաղավարտի» մրցաշար, 8-րդ տուր. Վալյեխո – Արոնյան՝ ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Մադոննայից 333 միլիոն ռուբկլի պահանջող ռուսաստանցիների հայցը հետաձգվել է ‘