‘Մադոննայից 333 միլիոն ռուբկլի պահանջող ռուսաստանցիների հայցը հետաձգվել է ‘

815

Սանկտ-Պետերբուրգի շրջանային դատարանը մինչեւ հոկտեմբերի 25-ը հետաձգել է ինը քաղաքացիների հայցի լսումը ընդդեմ ամերիկյան երգչուհի Մադոննայի: Քաղաքացիները պահանջում են Մադոննայից 10,6 միլիոն դոլար բռնագանձել՝ որպես հատուցում համասեռամոլության քարոզի արդյունքում իրենց կրած բարոյական վնասի:

Ռուսաստանի քաղաքացիների արհմիության եւ այլ հասարակական կազմակերպություններիակտիվիստներին վրդովեցրել է այն, որ օգոստոսին Սանկտ-Պետերբուրգում ունեցած համերգին Մադոննան հանդես է եկել տեղի համասեռականների պաշտպանությամբ:  

Հայցին կցվել են հոլովակներ, որտեղ իբրեւ, երեւում է, թե ինչպես է Մադոննան «ոտնակոխ անում» ուղղափառն խաչը եւ խնդրում ներկաներին վեր բարձրացնել վարդագույն թեւնոցներով ձեռքերը՝ ի նշան սեռակն փոքրամասնությունների հետ համերաշխության:

Իրենց հերթին, համերգի կազմակերպիչները պնդում են, որ հասցեագրված մեղադրանքներն անհիմն են, ավելին՝ նրանք խոստանում են հակըննդեմ հայցով հանդես գալ՝ մեղադրելով քաղաքացիներին ապօրինի տեսանկարահանում կատարելու մեջ:

 

 

Նախորդ հոդվածը‘Անկարայի կողմից քաղաքացիական ինքնաթիռի առգրավման պատճառով սրվել են հարաբերությունները Դամասկոսի եւ Մոսկվայի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» Ռոնալդուին նոր պայմանագիր կառաջարկի’