‘Անկարայում հրդեհից այրվել է 680 խանութ’

664

Հրդեհի պատճառով չորեքշաբթի Անակարյում այրվել է 680 խանութ, հաղորդումէ TRT Haber-ը: Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով կեսգիշերին մոտ, «ռուսական շուկա» անունով հայտնի Յունուս Էմիրե շուկայում: Հրշեջ բրիգադները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Նյութական խոշոր վնասները չհաշված՝ զոհեր և վիրավորներ չկան:

Որպես հրդեհի հավանական պատճառներից մեկը՝ նշվում է դիտավորյալ հրկիզումը: Տասը հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող շուկայում գործում էր 680 խանութ, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Մենք արժանի չէինք հաղթանակի’
Հաջորդ հոդվածը‘Բիձինա Իվանիշվիլին կողմ է նախագահի ուղիղ ընտրություններին’