‘Անտարկտիդայում հայտնաբերվել են կանադական ինքնաթիռի մնացորդները’

560

Անտարկտիդայում հայտնաբերվել են վթարի ենթարկված կանադական ինքնաթիռի մնացորդները, այդ մասին, ըստ Interfax-ի, հայտնել է Նոր Զելանդիայի փրկարար ծառայությունը: Ըստ աղբյուրի, ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են Մաունթ-Էլիզաբեթ լեռան լանջերին: Ենթադրվում է, որ ինքնաթիռը բախվել է լեռանը: Ամենայն հավանականությամբ, ինթնաթիռում գտնվող երեք կանադացիները զոհվել են:

Չորեքշաբթի ամերիկյան Հարավային բեւեռում գտնվող Ամունդսեն-Սքոթ գիտական կայանի եւ Տերրա Նովա կղզու ափին մոտ գտնվող իտալական Մարիո Զուչելի կայանի միջեւ թռիչք իրականացնող ինքնաթիռը Բեւեռից 450 կիլոմետր հեռավորության վրա վթարային ազդանշան է տվել:   

Նախորդ հոդվածը‘Դավիթաշենցի «Չեբուրաշկան»` Սերժ Սարգսյանի քարոզարշավին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Բորուսիան» դեռ հեռու է իդեալից’