‘Յուրգեն Կլոպ. «Բորուսիան» դեռ հեռու է իդեալից’

726

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում «Նյուրնբերգի» հետ հանդիպումից (3:0) հետո հայտարարել է, որ դեռ անելիք շատ կա:

«Չնայած մեր թիմի` գնդակին տիրելու ժամանակը հասնում էր 80 տոկոսի, չեմ կարող ասել, որ հաղթանակը մեզ հեշտ տրվեց: «Նյուրնբերգը» նույնպես մի քանի լավ պահ ուներ: Սակայն մեր դարպասապահը բարձրակարգ հանդիպում անցկացրեց: Իհարկե, մենք արժանիորեն հաղթեցինք, բայց դեռ հեռու ենք իդեալից: Կարող էինք ավելի շատ խփել. Դրա համար հնարավորություններ կային»,- Կլոպի խոսքն է մեջբերում դորտմունդցիների պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Դոնեցկում հանդիպելու է «Շախտյորի» հետ:


Նախորդ հոդվածը‘Անտարկտիդայում հայտնաբերվել են կանադական ինքնաթիռի մնացորդները’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսը կրակի մեջ է. փողոցներում տանկեր են շրջում. նախագահը երկրից մեկնում է’