‘Անցյալ շաբաթվա հինգ ամենաանհեթեթ լուրերը՝ ըստ Интерфакс-ի’

716

Ուստ-Կամերոգորսկում փրկարարները երիտասարդին իջեցրել են հինգահարկանի երկու շենքերի միջև ձգվող հաղորդալալերից: Նա որոշել էր ապացուցել, որ կարող է երկու շենքերի միջև տարածությունը հաղթահարել հաղորդալարերով, սակայն երբ հասել էր ճանապարհի կեսին, ձեռքերն անզգայացել էին, ու նա սկսել էր օգնություն կանչել:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հաղորդալարերից կախված երիտասարդին իջեցրել են ավտոսանդուղքի օգնությամբ: Պարզվել է, որ «քեֆը» լավ  երիտասարդը գրազ էր եկել ընկերների հետ:

Տուլայի մարզի Ուզլովսկի քաղաքային դատարանը տեղի մի բնակչի մեղավոր է ճանաչել բուժհիմնարկներից մեկում բուժվող հիվանդի սպանության մեջ: Պարզվել է, որ թե սպանվածը և թե մարդասպանը բուժում են ստացել քաղաքի հակատուբերկուլյոզային դիսպանսերում: Սեպտեմբերի վերջերին տուժողը նախատել է հիվանդասենյակի իր «ընկերոջը»՝ ալկոհոլը չարաշահելու համար, և նրանից ստացել դանակի հարված կրծքավանդակին, որն առաջացրել է մահ:  Հանցագործը դատապարտվել է 6 տարի 7 ամիս ազատազրկման:

Վլադիվոստոկում տեղի մի բնակիչ ոստիկաններին է հանձնել մոր դիակը, որին ինքն սպանել և իր բնակարանի պատշգամբում էր պահել 2010 թ. հունիսից: Նա պատմել է, որ իրենց միջև առաջացած վեճի ժամանակ պարանով խեղդել է մորը, ապա մարմինը պահել պատշգամբում սարքած խորդանոցում: Եւ այս ողջ ընթացքում ապրել է այդ բնակարանում: Փաստով հարուցվել է քրեական գործ:

Կարելիայում քրեական գործ է հարուցվել տեղի մի բնակչի նկատմամբ, որը կանեփ է աճեցրել: 24-ամյա «կանեփագործը» որոշել է թաղարով իր աճեցրած գրեթե մեկ մետրանոց կանեփը և մի տուփ ծխախոտ նվիրել ընկերուհուն, բայց աղջիկը տանը չի եղել, և նվերը նա հանձնել է ընկերուհու մորը: Վերջինիս նվերը դուր չի եկել, և նա այդ մասին հայտնել է իրավապահներին, որոնք էլ երիտասարդի սովորական գյուղական տանը հայտնաբերել են կանեփի 26 թուփ: Դրանցից մի քանիսն աճում էին հատուկ «ինկուբատորում»՝ զգեստապահարանում, մյուսները՝ նկուղում:

Մոսկվացի անասանբույժները «դիետայի են նստեցրել» շպիցին, որի տերերն անհանգստանում էին շնիկի «թուլությունից ու ծանր շնչառությունից»: Բժիշկները շան մոտ հայտնաբերել են ճարպակալում: Այդ ցեղատեսակի շների նորմալ քաշը սովորաբար երեք կգ է, իսկ այս շնիկը կշռել է ութ կգ, և մարմինը լրիվ քառակուսի  տեսք է ստացել: Բժիշկները  շան տերերին արգելել են նրան քաղցր կերակուր տալ,  խորհուրդ են տվել առավելագույնս կրճատել «ծանր» յուղերի գործածությունը, կերակրաբաժինը հագեցնել կաթնաթթվային մթերքներով, բանջարեղենով ու մրգերով:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ուժ և բանականություն’
Հաջորդ հոդվածը‘Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարը հայտնվել է ֆինանսական խնդիրների ճիրաններում’