‘Աշխարհի ամենահայտնի երկու կորեացիները հանդիպել են. արդյունքում Պան Գի Մունը պարել է Gangnam style պարը (տեսանյութ)’

794

Վերջերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը,  ելույթ ունենալով Այովա նահանգի համալսարաններից մեկում, անակնկալ հայտարարություն էր արել. «Մի անգամ մի լրագրող ինձ ներկայացրել էր որպես մոլորակի ամենահայտնի կորեացին: Բայց ես ստիպված եմ այդ տիտղոսը զիջել PSY-ն՝ «Քաննամ սթայլ» երգը կատարողին»,-ասել է գլխավոր քարտուղարը՝ դահլիճի բուռն ծիծաղի և ծափահարությունների ուղեկցությամբ:

Այսօր, երևի թե փորձելով վերականգնել իր նախկին դիրքերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է հայտնի ռեփերին և նրա հետ պարել Gangnam style պարը:

PSY-ն հանդիպումից հետո Twitter –ի իր էջում գրել է. «Սա իմ կյանքի ամենամեծ իրադարձությունն էր»։ 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան նման ինքնաթիռներ չի հանդուրժելու նաև ապագայում. Դավութօղլուի արձագանքը Լավրովի հայտարարությանը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր լրանում է Սոս Սարգսյանի 83-ամյակը ‘