‘Աշնանային զորակոչին ընդառաջ ստեղծվել է հանձնաժողով ‘

729

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով, iLur.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: 
Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերը` ժամը 11.00-ից մինչև 15.00-ը: Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում` Մոսկովյան 5 հասցեում:

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Պետք է բացառվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Օսիայում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ոստիկանական հենակետը ‘