‘Աշոտ Ադամյան. Մշակութային, արվեստի կտրվածքով՝ որևէ սպասելիք այս իշխանությունից չի կարելի ունենալ’

1140

Սա միանշանակ վկայում է այն բանի մասին, որ մշակութային, արվեստի կտրվածքով որևէ սպասելիք այս իշխանությունից չի կարելի ունենալ, որովհետև փաստ է, որ բոլոր սանդղակները, բոլոր որակները սահել են: iLur.am-ի հետ զրույցում ռեժիսոր Աշոտ Ադամյանն այսպես մեկնաբանեց Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները, թե ինքը համամիտ չէ այն կարծիքի հետ, թե սերիալները որակյալ չեն: Բացի այդ, Սարգսյանն օրերս կարծիք էր հայտնել, թե սերիալները նաև սոցիալական որոշակի հարցեր են լուծում, ու դրա մասին վկայում են դերասանների ունեցած ժամանակակից մեքենաները:

«Հիմա եթե տանեմ զուգահեռ, որ անբարոյական աղջիկներն էլ են փող աշխատում, ջիփերով, թանկ մեքենաներով են ֆռֆռում, դա կնշանակի՞, որ առաջընթաց կա: Բարոյականությունը կապ չունի իրապաշտության հետ: Իրապաշտությունը միանշանակ տանում է այլ տեղ: Հետևաբար, կարելի է մի հետևություն անել. շարունակական է լինելու արվեստի անկումը: Դա նշանակում է, որ մշակութային դաշտում կորուստները լինելու են համատարած, որը ազդելու է նաև մարդկանց վարքագծային ֆոնի վրա, որովհետև մեծ նշանակություն ունի կրթությունը և կրթության որակը»,- ասաց Ադամյանը:

Նրա կարծիքով՝ եթե արվեստի ցուցանիշ, որպես այդպիսին, կարող են լինել սերիալները, դա արդեն իսկ վտանգավոր է: 

Նախորդ հոդվածը‘Էրդողանը պատրաստ է ահաբեկչությունն արմատախիլ անելու համար՝ թույն խմել և մեռնել’
Հաջորդ հոդվածը‘Սուրբ Վալենտինի օրը Ուզբեկստանում հայրենիքին ուղղված սիրո խոստովանություններ կհնչեն’