‘Աշոտ Մանուչարյան. Ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման ներքո ‘

1182

Ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման ներքո, և այդ խնդրի հաղթահարումը դարձել է կենսական հարց: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Արտաքին կառավարման ժամանակակից համակարգերի հիմնական թիրախը երկրների պետական և քաղաքական համակարգերն են: Առաջին հերթին դրանք են պարալիզացվում: Եվ այս իրավիճակում բնակչությունը պետք է մտածի՝ ինչ անի, որ իր գործերը կառավարի», — ասաց Մանուչարյանը:

Նա անդրադարձավ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի արած հայտարարությանը, թե՝ ԱՄՆ-ը նպաստելու է, որ Հայաստանում ստեղծվի գիտելիքահեն տնտեսություն:

«Այն ադմինիստրացիան (կառավարություն չեմ անվանում, քանի որ դա անկախ պետության համակարգ է), որը տնօրինում է Հայաստանի գործերը, հիմնականում՝ ԱՄՆ-ի թելադրանքի ներքո, որոշել է փակել Ապարանի ֆիզմաթ դպրոցը», — նշեց Մանուչարյանը:

Նա ենթադրում է, որ դեսպանի այդ հայտարարությունը ընտրություններից առաջ արված պոպուլիստական հայտարարություն է, որով փորձ է արվում սատարել սեփական հովանու ներքո գործող քաղաքական ուժերին, պետական այրերին, մինչդեռ իրական քայլեր չեն կատարվելու:

Նախորդ հոդվածը‘Լոս Անջելեսում անցկացվեց Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված երեկո’
Հաջորդ հոդվածը‘Պատրիկ Դևեջյանը և Վալերի Թրիերվեյերը դատի կտան «Խառնակիչը» գրքի հեղինակին’