‘Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, Սելիմի լեռնանցքը` փակ’

759

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Հունվարի 28-ին` ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Մարտունիում, Աշոցքում, Արթիկում, Գորիսում տեղում է թույլ ձյուն: Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, սակայն այն երթեւեկելի է: Ուժեղ ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է Սելիմի լեռնանցքը:

Գավառի, Սեւանի, Դիլիջանի, Սիսիանի, Ապարանի, Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: 
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘TNT-ի նկարահանած «ողբերգությունը» ցնցել է համացացի օգտատերերին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հեռու տար ինքնաձիգդ…դու մեռնելու իրավունք չունես….(Նամակ զինվորին, որ ինքնաձիգը մոտեցրել է քունքին)’