‘
ԱՊՀ առաջնության նախաձեռնության տնօրեն Վալերի Գազաեւը պատմել է նախագծի ֆինանսական կողմի մասին:
«Միավորված ֆուտբոլային լիգայի բյուջեն կկազմի միլիարդ դոլար: Այն կձեւավորվի հեռարձակման իրավունքների վաճառքից եւ հովանավորների վճարումներից: Բյուջեի 5 տոկոսը տարեկան կփոխանցվի Ռուաստանի եւ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիաներին: 10 տոկոսը կհատկացվի առաջին դիվիզիոնի առաջնությանը: Բարձրագույն խմբի բյուջեն կկազմի 800 միլիոն դոլար:
Առաջնությանը մասնակցելու համար յուրաքանչյուր թիմ կստանա 22 միլիոն դոլար: Յուրաքանչյուր հաղթանակի համար՝ 370 հազար, ոչ-ոքիի համար՝ 120 հազար դոլար: Առաջնության հաղթողը կստանա 92 միլիոն դոլար: 2-րդ տեղ գրաված թիմը կստանա 74 միլիոն դոլար: Մրցաշարային աղյուսակի երկու վերջին տեղերը գրաված թիմերը կստանան 25-26 միլիոն դոլար»,- Գազաեւի խոսքն է մեջբերում Интерфакс-ը:
:
‘