‘ԱՊՀ դռները բաց են Վրաստանի առջև. ԱՊՀ գործադիր մարմնի ղեկավար’

856

Վրաստանի վերադարձը ԱՊՀ տրամաբանական քայլ կլիներ, Մինսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը, փոխանցում է РИА Новости-ն:

«Համագործակցության երկրները, բնականաբար, կողջունեին Վրաստանի՝ ԱՊՀ վերադառնալու որոշումը, և ես չեմ կարծում, որ նրանք կխոչընդոտեն դրան: ԱՊՀ դռները միշտ բաց են Վրաստանի առջև»,- ասել է Լեբեդևը:

Միևնույն ժամանակ, գործադիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ ամեն ինչ կախված է Վրաստանի կառավարության դիրքորոշումից: «Ես ռեալիստ եմ և տեսնում եմ, որ Վրաստանի կառավարությունն առայժմ խուսափում է ԱՊՀ վերադառնալու ուղղությամբ քայլեր կատարելուց»,- ասել է Լեբեդևը:

Հիշեցնենք, որ 2008 թ. օսական հակամարտության սրացումից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց երկրի՝ ԱՊՀ կազմը լքելու մասին:

 

Նախորդ հոդվածը‘«Հանովերի» ձեռք բերած ֆուտբոլիստի հասակը 9 սմ կարճ է եղել’
Հաջորդ հոդվածը‘Տեր Սահակ. եկեղեցին Ներսիսյան եղբայրների «դուքյանն» է դարձել ‘