‘«Առաքելությունն անիրագործելի է» 5-րդ ֆիլմի համար ռեժիսոր է գտնվել ‘

833

Ամերիկյան Paramount կինոընկերությունը քննարկում է «առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի հինգերորդ մասի նկարահամումը վստահել ռեժիսոր Քրիստոֆեր Մաքքուորիին, հայտնում է Deadline-ը:

Մինչ այժմ Մաքքուորին հայտնի էր որպես սցենարիստ: Նա աշխատել է մասնավորապես, «Կասկածելի դեմքեր», «Վալկիրիա գործողությունը», եւ «Զբոսաշրջիկը» նկարների սցենարների վրա:

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նախորդ սերիաների գլխավոր դերասան Թոմ Քրուզը Մաքքուորիի հետ աշխատելու փորձ ունի. նա նկարահանվել է ռեժիսորի հեղինակած երկու ֆիլմերի՝ «Վալկիրիա գործողություն»-ում եւ «Ջեկ Ռիչեր»-ում:  

Աղբյուրի տեղեկություններով, Մաքքուորին դերասանի համար հարմար թեկնածու է հինգերորդ «Առաքելության» ռեժիսորի պաշտոնի համար:

Ֆիլմի իրագործումը դեռեւս վաղ փուլում է գտնվում: Կինոստուդիան այժմ զբաղված է սցենարիստի փնտրտուքով:

 

Նախորդ հոդվածը‘Յուլիա Տիմոշենկոն գերմանացի բժիշկների հորդորով դադարեցրել է հացադուլը ‘
Հաջորդ հոդվածը‘Ալեքսիս Սանչեսը չորս շաբաթով շարքից դուրս եկավ’