‘Առաքել Սեմիրջյան. Սերժ Սարգսյանի հոլովակը մտածելու առիթ տվեց’

927

Նայեցի Սերժ Սարգսյանի նախըտրական հոլովակը ու առանց կատակի, լիքը մտածելու առիթ ստացա: Դա մի հետաքրքիր վերլուծական հոլովակ էր, որ ստիպեց ինձ մտաբերել իմ կյանքի ու Հայաստանի անցած հինգ տարիները: Ես հիշեցի, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք բանտերում եղել են 150-ից ավելի քաղբանտարկյալներ ու մինչ օրս էլ նրանցից մեկը բանտում է ու Հայաստանի պատմության ընթացքում որևէ այլ նախագահ այսպիսի ցուցանիշ ցույց չի տվել, հիշեցի, որ փողոցի կենտրոնում տասը քաղաքացու են սպանել ու հինգ տարի է չի բացահայտվել ու կարելի է ասել, որ այսպիսի բան համաշխարհային պատմության մեջ չկա, որ հարյուր հազարավոր ականատեսների աչքի առաջ կատարված սպանությունը չբացահայտվի, հիշեցի, որ 100 000-ից ավելի իմ հայրենակիցներ հեռացել են երկրից ու նրանց մեջ եղել են ինձ շատ հարազատ մարդիկ, որոնք երբեք էլ հետ չեն վերադառնա, հիշեցի հայ-թուրքական արձանագրությունները ու դրանց ձախողումը, ԼՂՀ հարցի շուրջ բանակցությունները ու դրանց ձախողումը, հիշեցի Սաֆարովի էքստրադիցիան, հիշեցի, որ բազմաթիվ ծրագրեր՝ նոր ատոմակայան, գազամուղ, Մեղրիում նավթավերամշակման գործարան, Դիլիջան բանկային կենտրոն, տեխնոպարկ, սփյուռքից միլիարդավոր դոլարների խոստում ու կրկին կոտրված տաշտակ, Ռուսաստանի զորքերի մնալու հիսնամյա պայմանագիր, հիշեցի Հայաստանի հանքերի վաճառք ու ոչ մի հետ վերադարձված հանք, իսկ այս ամենի փոխարեն` մի քանի Մաշտոցի պուրակի ապամոնտաժված բուդկա, մի քանի հատ ձերբակալված գայշնիկ ու միլիցա, մի քանի նոր բացված կայք, որտեղ աղբից բացի ուրիշ ոչինչ չես գտնի, մի քանի նոր սերիալ ու մեկ էլ մի քանի յուղը վրեն երիտհանրապատական ջահել ու մի ֆիլմ՝ Յա Գարեգին Նժդեհ: Վատ չի վատ չի, լավ էլ արդյունքներ ենք գրանցել…

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին առաջարկում է Սահմանադրության մեջ ամրագրել Վրաստանի եվրոպական կողմնորոշումը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Կարեւորը հաղթանակն էր’