‘Հենրիխ Մխիթարյան. Կարեւորը հաղթանակն էր’

871

Ամենակարեւորն այն է, որ հաղթեց թիմը, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած 2:0 հաշվով հաղթանակը:

«Մենք հաղթեցինք, քանի որ ավելի շատ էինք ցանկանում հաղթել: Առջեւում դեռ եզրափակիչն է: ԲԿՄԱ-ն շատ լավ թիմ է, Ռուսաստանի առաջնության առաջատարն է: Հեշտ չէր նրանց դեմ խաղալն ու հաղթելը: «Բորուսիայի» հետ հանդիպումից առաջ մնացել է անցկացնել եւս երկու հանդիպում եւ պետք է լավ պատրաստվենք,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի չեմպիոնները Իսպանիայում անցկացվող Copa del Sol մրցաշարում հունվարի 31-ին պարտության մատնեցին Մոսկվայի բանակայիններին: Հանդիպման հաշիվը 47-րդ րոպեին բացեց հենց Հենրիխ Մխիթարյանը:

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Սերժ Սարգսյանի հոլովակը մտածելու առիթ տվեց’
Հաջորդ հոդվածը‘Կրակել են Պարույր Հայրիկյանի վրա՞’