‘Առնոլդ Ստեփանյան. Իվանիշվիլիից պատասխան ենք պահանջում իր խոսքերի համար ‘

841

«Դժվար է ասել՝ ինչպիսին կլինի վիճակը, քանի որ Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցից հետո դժվարանում եմ ուրիշ մեկնաբանություն տալ», — iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե խորհրդարանական ընտրություններն ինչպես կանդրադառնան վիրահայ համայքնի վրա:

Նշենք, որ վրացական ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ռուսական The New Times պարբերականին տված հարցազրույցում զարմանք է հայտնել, թե ինչո՞ւ են հայերը դեռ ապրում Վրաստանում այն դեպքում, «երբ նրանց հայրենիքը մեր կողքին է գտնվում»:

«Պահանջում ենք Իվանիշվիլիից պատասխան տալ իր խոսքերի համար: Այժմ Իվանիշվիլիի ու հայ համայքնի հանդիպման գործընթացն է ընթանում: Հայ համայնքի հետ հանդիպումից հետո պարզ կլինի, թե ինչպես կանդարդառնա Իվանիշվիլիի դաշինքի հաղթանակը հայ համայքնի վրա», — ասաց Ստեփանյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները կեղծիքների չդիմեցին, Առնոլդ Ստեփանյանն ասաց, որ այդ դեպքում ժողովուրդը փողոց դուրս կգար, բացի այդ՝ կդադարեր ֆինանսական օգնությունն արտասահմանից:

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. 2011 թվականի բյուջեի կատարողականը ունեցել է զուտ սոցիալական նշանակություն ‘
Հաջորդ հոդվածը‘Սպալետի. Դենիսովը ինքը պետք է այս վիճակից դուրս գա’