‘
Առնվազն 21 մարդ վիրավորվել է Թել-Ավիվում մարդատար ավտոբուսի պայթեցման հետեւանքով: Ըստ BBC-ի, ոստիկանությունը փնտրում է պայթյունը կազմակերպող երկու անձանց:
Մինջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Իսրայելի ազգային պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Ավտոբուսի պայթեցման լուրը Գազայի հատվածում ընդունվել է հրազենային համազարկով, իսկ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե ողջունում է կատարվածը:
Նախորդ գիշեր իսրայելական ուժերը շարունակել են Գազայի ռմբակոծումը, իսկ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները մի քանի հրթիռներ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ:
‘