‘
Երեկ Բրազիլիայում անհետ կորել է պետերբուրգյան հանրահայտ «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հարձակվող, բրազիլացի Հալկի քույրը: Ըստ իրավապահ մարմինների վարկածի՝ երիտասարդ կնոջը, ամենայն հավանականությամբ, առևանգել են, փոխանցում է Associated Press լրատվական գործակալությունը:
Վերջին անգամ 22-ամյա Անժելիկային տեսել են բրազիլական Կամպինա-Գրանդի քաղաքի ռեստորաններից մեկի մերձակայքում:
Ականատեսների վկայությամբ՝ հայտնի ֆուտբոլիստի քույրն օրը ցերեկով առևանգվել է իր սեփական մեքենայից, գրում է globo.com կայքը:
Դեպքի առիթով հարցուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը զբաղվում է երիտասարդ կնոջ փնտրտուքներով:
‘