‘«Աստղային պատերազմների» շարունակությունը կնկարահանի Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը ‘

1130

Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը պատրաստվում է նկարահանել «Աստղային պատերազմներ» կինոշարքի յոթերորդ մասը: Այս տեղեկատվությունը հաստատվել է Walt Disney  կինոստուդիայի աղբյուրի կողմից: Ամենայն հավանականությամբ՝ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թ., փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նոր «Աստղային պատերազմների» սցենարը գրելու է օսկարակիր Մայքլ Առնդթը («Փոքրիկ օրիորդ Երջանկությունը» և «Խաղալիքների պատմություն. Մեծ փախուստ»):

2012թ. Walt Disney ընկերությունը 4,05 մլրդ դոլարով գնեց «Աստղային պատերազմներ» շարքի թողարկմամբ զբաղվող «Լուկասֆիլմ» կինոստուդիան և խոստացավ շուտով հանդիսատեսի ուշադրությանը ներկայացնել սիրված պատմության շարունակությունը:

Նախորդ հոդվածը‘Արտյոմ Խաչատուրով. «Երկար եմ սպասել այս օրվան» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դյուսելդորֆի օդանավակայանում գործադուլի պատճառով 100-ից ավելի չվերթ է հետաձգվել’