‘Արտյոմ Խաչատուրով. «Երկար եմ սպասել այս օրվան» (տեսանյութ)’

913

Մոլդովական «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պաշտոնապես իրավունք է ստացել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ից ստացել է պաշտոնական նամակ, որտեղ նշված է, որ Արտյոմ Խաչատուրովի՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու հայցը բավարարվել է: ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցացրույցում Խաչատուրովը նշել է, որ մեծ անհամբերությամբ է սպասում Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպմանը.

«Մեծ ուրախություն ապրեցի, երբ իմացա, որ բոլոր հարցերը կարգավորվել են, և ես այսուհետ կարող եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Ես երկար եմ սպասել այս օրվան, և հիմա, կարելի է ասել, որ իմ երազանքն իրականացավ: Չնայած տղաներից ոչ մեկի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց բոլորին էլ գիտեմ, քանի որ մշտապես հետևել եմ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին: Մեծ անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ խաղադաշտ դուրս կգամ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»:

Նախորդ հոդվածը‘Ինչքան վտանգավոր կարող է լինել քայլելու ընթացքում SMS գրելը (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘«Աստղային պատերազմների» շարունակությունը կնկարահանի Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը ‘