‘Ավստրալացի ձկնորսները բաց ծովում հսկայական շնաձկան են հանդիպել (տեսանյութ)’

804

Մելբուրնի ձկնորսները ավստրալական լուրերի հերոսներ են դարձել այն բանից հետո, երբ տեսախցիկով նկարահանել են «մարդակեր շնաձուկ» կոչվող հսկայական գիշատիչ ձկանը, փոխանցում է Newsru կայքը:

Էնդրյու և Բեն Դոնեգան եղբայրները և նրանց ընկեր Ջոել Ռայանը Պորտլենդ քաղաքի Քեյփ Նելսոն նավահանգստում ձկնորսության ժամանակ դեմառդեմ հանդիպել են հինգ մետրանոց սպիտակ շնաձկան:

«Բարեբախտաբար՝ ես այդ ժամանակ արդեն դուրս էի եկել ջրից: Հակառակ դեպքում մենք բոլորովին այլ պայմաններում կհանդիպեինք»,- պատմել է Ջոելը, որը նավակի մերձակայքում լողալիս է եղել, երբ նրա ընկերները նկատել են «անկոչ հյուրին»:

Նախորդ հոդվածը‘Տեղի ունեցավ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան»՝ 21-րդ դարի եվրոպական ուժեղագույն ակումբ’