‘
Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչում կմրցեն աշխարհի առաջին ռակետ Վիկտորիա Ազարենկան և չինուհի Նա Լին:
Առաջնության հերթական անակնկալը գրանցվեց Նա Լին-Մարիա Շարապովա զույգի մենապայքարում: Երկու սեթերի ընդհանուր` 6-2, 6-2 հաշվով ավարտված խաղում աշխարհի երկրորդ ռակետն անսպասելի պարտություն կրեց: Իսկ բելառուս Վիկտորիա Ազարենկան առավելության հասավ մրցակցի նկատմամբ` 6-1, 6-4 հաշվով:
Կանանց զուգախաղի եզրափակիչում կմրցեն իտալուհիներ Սառա էրանիի-Ռոբերտա Վինցի և ավստրալուհիներ Էշլի Բարտի-Կեյսի Դելասքին զույգերը:
‘