‘Ավստրացիների մեծամասնությունը կողմ է պարտադիր զինվորական ծառայությանը’

820

Ավստրացիները որոշել են չհրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից և ի հեճուկս եվրոպական չափանիշների` չեն աջակցել պրոֆեսիոնալ բանակի ձևավորման առաջարկին, փոխանցում է Mignews-ը:

Անցկացված հանրաքվեում Ավստրիայի քաղաքացիների 60%-ը կողմ է արտահայտվել պարտադիր զինվորական ծառայության պահպանմանը: Ավստրիական բանակում պարտադիր  զինվորական ծառայության ժամկետն ընդամենը 6 ամիս է: Ի դեպ, զորակոչիկները նաև այլընտրանք ունեն՝ 9 ամիս աշխատել հիվանդանոցում կամ ծերանոցում: 

Նախորդ հոդվածը‘Իսրայելի ծննդատներից մեկում միաժամանակ 4 երկվորյակ է ծնվել’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպինյան դատարանում մեղադրյալը կրակահերթ է բացել հայցվորի ուղղությամբ’