‘
Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել,- հաղորդում է Լեհաստանի արտգործնախարարությունը:
Պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Մյուլուզ քաղաքի մերձակայքում: Գերմանիայից Ֆրանսիա ուղևորվող լեհական ընկերությանը պատկանող ուղևորական ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և այն շուռ է եկել,- գրում է vesti.ru-ն:
‘